Մամուլ 8 ամիս առաջ - 08:00 14-02-2026

Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». Փաստ

«Փաստ» թերթը հայտնում է.

«Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:

Հարցը հստակ էր. հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (գրական անունը՝ Մովսես) հրապարակային հայտարարություններ էր արել ՀՅԴ հասցեին: Դաշնակցության ներկայացուցիչները, արձանագրելով, որ քաղաքական չեզոքության պահանջի ներքո գտնվող պետական պաշտոնյան խախտել է այդ նորմը, օրինագիծ էին ներկայացրել՝ Հակոբ Հակոբյանին ՀՌ հանձնաժողովի անդամությունը դադարեցնելու մասին: Այս փաստը պիտի քննարկվեր համապատասխան որոշմամբ: ՔՊ-ն, իհարկե, չհեռացրեց «իր» Հակոբ Հակոբյանին: Բայց հարցի քննարկումն էլ փորձեցին վերածել «դատել դատողներին» ֆանտասմագորիայի՝ կատաղի հարձակում սկսելով Հայ Յեղեփոխական Դաշնակցության վրա: Կարճ ասած... ՔՊ-ն «դատում» էր Դաշնակցությանը:

հակադաշնակցական վակխանալիայի դրսևորմանը: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցը նույնիսկ այն չէ, որ ՔՊ-ի «աչքերը չէին ուռել» Հակոբ Հակոբյանի համար, նա ընդամենն առիթ էր:
Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը: Հարցն ինչ-որ տեղ կարելի է հռետորական համարել, քանզի պատասխանն ակնհայտ է. Արցախն ուրացած, Արարատն ուրացող, հայությանը որպես զուտ կենսաբանական օրգանիզմ տեսնող ՔՊ-ի ու Փաշինյանի համար թիրախ է ցանկացած կառույց, ինստիտուտ և ուժ, որը շաղկապված է ազգային ինքնությանը, ազգի պատմությանն ու պատմական հիշողությանը: Փաշինյանի ու նրա իշխանության թիրախում է ամեն մի ուժ (կառույց), ազգային հաստատություն, որը մեր ազգային ինքնության բաղկացուցիչ է:

Ասվածի ամենից ցայտուն դրսևորումը Հայ առաքելական եկեղեցու դեմ անձամբ Փաշինյանի կողմից իրականացվող ու հրահանգավորվող բռնաճնշումներն ու հալածանքներն են:
Եվ եթե Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, ապա 135-ամյա ՀՅ Դաշնակցությունն էլ, կարելի է ասել, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի քաղաքական ինքնության ու ներկայության որոշակի մարմնավորումն է: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում տվյալ կուսակցությանը, այս կամ այն դաշնակցական գործչին:

Բուն հարցն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն գնով ձգտում են ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային կողմնորոշիչները, գաղափարական ընկալումները, ազգային երազանքները կտրել, ոչնչացնել, ջնջել, առնվազն վերաձևել ու փոխարենը ներդնել իրենց խեղաթյուրված, «իրականհայաստանյան», ստամոքսահյութային, խեղճուկրակային, «թուրքի ծառա լինելու» պատկերացումները: Եթե դրանք կարելի է պատկերացում համարել:
Եվ, այո, ձեռքի հետ էլ ալիևներին ու էրդողաններին ցույց են տալիս, թե տեսեք՝ ոնց ենք պայքարում «հայ ռևանշիստների» դեմ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ