Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:42 30-05-2025

Հանուն իշխանության պետք է գործեն ադրբեջանական շահերի տիրույթում՝ կոտրելով ինքնության հենասյուները, անարգելով պատմությունն ու ազգային արժեքները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Վերջին օրերին երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա կնոջ, ինչպես նաև նրանց վարքն արդարացնող ՔՊ խմբակցության խոսքերը, այդ թվում՝ Հայոց Եկեղեցու ու նրա հոգևոր սպասավորների նկատմամբ, ատելության քարոզ են, ու դա կործանարար է։

Ես կարծում եմ` նրանց այդ հոգեվիճակին ու էժան բառապաշարին են հասցրել իրենց վարկանիշի վերաբերյալ տվյալները։

Համաձայնեք՝ պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպվել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահությունը, ձախողել կառավարումը, մարդկանց իրար հետ թշնամացրել ու մի ամբողջ ժողովրդի մեջ սերմանում է ծայրահեղականություն, երկիրը հասցրել է լինել-չլինելու սահմանագծին, թալանի վերադարձի դրոշակով թաթախվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ՝ հաստատակամ պահպանելով միայն ֆեյքերի բանակը։

Միանգամից բարձր պաշտոնների հասնելով` այդպես էլ պետական մտածողություն ձեռք չբերեցին, չհասկացան իրենց իսկական առաքելությունը, չդարձան հասարակության համար օրինակ։

Նրանց համար ստացվել է այնպես, որ նրանք հանուն իշխանություն պահպանելու, պետք է գործեն ադրբեջանական իշխանության շահերի տիրույթում, և այդպես էլ անում են, ընդ որում, ադրբեջանականի հետ սինքրոն՝ կոտրելով պայքարի մեր դիմադրողականությունը, ինքնության հենասյուները, անարգելով պատմությունն ու ազգային արժեքները:

Չեն կանգնում ոչինչի առաջ, ներառյալ` Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտումների, այդ թվում` քրեական հետապնդման ենթակա արարքների գնով (ինչպես տեղի ունեցավ այսօր): Բանը հասավ նրան, որ Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին:

Այս պայմաններում, չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը։ Դա միայն ջլատում, թուլացնում է մեզ: Բայց պետք է պաշտպանենք մեր արժեքները` նաև թե´ նրանցից յուրաքանչյուրի, թե´ պետական մակարդակով քարոզվող ու հովանավորվող ատելության մերժումով»:


Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել