Ներքին 7 ամիս առաջ - 15:36 13-02-2026

Հիվանդ էր, տրամադրություն չուներ. Եվա Բաղդասարյանը՝ փոքրիկի բացակայության մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է իր կյանքի նորություններով, հերթական «հարց ու պատասխանի» միջոցով շփվել է հետևորդների հետ։ Երկրպագուներին հատկապես հետաքրքրել է դերասանուհու ընտանիքի փոքրիկը, ում մասնակցությամբ հրապարակումները վերջին օրերին պակասել էին։

Հետևորդներից մեկի դիտարկմանը, թե շատ են սիրում փոքրիկին և խնդրում են ավելի հաճախ «սթորիներ» հրապարակել նրա մասնակցությամբ, Եվան անկեղծ պատասխան է տվել։ Դերասանուհին խոստովանել է, որ բացակայության պատճառն առողջական խնդիրներն են եղել։

«Տրամադրություն չուներ քանի օր է՝ հիվանդ էր։ Բայց արդեն լավ է»,- գրել է դերասանուհին՝ կից հրապարակելով փոքրիկի լուսանկարը։

Եվան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ուշադրության համար՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արդեն կարգին է։

Ամենից շատ դիտված