Մամուլ 8 ամիս առաջ - 08:15 13-02-2026

Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։

Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլեւս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել եւ ձեւացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ