copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:44 29-05-2024

Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ.

1. Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։

2. Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսանկյունից, և ուժերի հարաբերակցությունը դրանով փոխվում է։ Եկեղեց Անհնար է մասնակցել պատարագների, ծեսերի, խնկարկումների, կնունքների անգամ պարզապես մտնել եկեղեցի ու լուռ կանգնել անկյունում ու չվիրավորվել երեկվա տեսարանից։ Միլիոնավոր մարդիկ անձնապես վիրավորված են։ Սա չի մարսվելու, չի ներվելու։ Սա միլիոնավոր մարդկանց վերաբերմունքն է։

3. Չափազանց կարևոր է ազդեցիկ հայերի հստակ հրապարակային վերաբերմունքը(Հայաստանից, Արևմուտքից, Ռուսաստանից, աշխարհի բոլոր ծայրերից) և հստակ խոսքը ուժայիններին՝ ղեկավարներից մինչև բերետավոր։ Այս անմարդկային պահվածքը ֆիքսվում է, անհատապես բոլորինը։

4. Հանրային տարբեր շրջանակաների կողմից ուժայիններին և բերետավորներին ուղղված հստակ ուղերձներ՝ դասախոսներ, մանկավարժներ, մշակույթի, արվեստի գործիչներ, մարզիկներ, բժիշկներ և այլն։ Մեծացնել հանրային ճնշումը։ Սա բնականորեն արդեն տեղի է ունենում, և պետք է ավելի համակարգված դարձնել, որպեսզի մարդկանց արձագանքը տեղ հասնի։

5. Հրաժարականներ՝ ՆԳՆ համակարգից։ ՆԳ բարձրաստիճանների հրաժարականները հենց այս պահին կարող են փրկել նրանց դեմքը և փոխել հանրային տրամադրությունները նրանց հանդեպ։ Ի վերջո, նրանք սովորական մարդիկ են, հետո նոր միայն՝ պաշտոնյաներ և ուզում են հետագայում նույնպես ապրել որպես մարդ։ Իսկ այդ հետոն մոտ է։

6. Մշակել քայլեր, որոնք կդժվարացնեն, էապես կփոքրացնեն իշխանության հիմնական հենարանի՝ բերետավորների կիրառման հնարավորությունները։

7. Կա ռիսկ, որ իշխանության խմբակը կարող է գնալ ոչ ֆորմալ խմբավորումների ձևավորմանը՝ բախումների ու այլ նպատակով։ Այստեղ շատ կարևոր է իրավապահ համակարգի պատասխանատու անձանց ու միավորների պետականամետ ու մասնագիտական պահվածքը։ Սա որևէ կերպ չի կարելի թույլ տալ»։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան