Ներքին 5 ամիս առաջ - 17:15 10-02-2026

Պապիկյանը բանակը դարձրել է դուքյան․ 700 հազար աշխատավարձով մարտունակությունը չի բարձրանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700․000 դրամ աշխատավարձ։

Այս թեմայով Oragir.News-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Վերջինս նշել է, որ նախ պաշտպանության նախարարը պետք է օրինակ բերի այն երկրների բանակները, որոնք համարվում են աշխարհում ամենամարտունակն ու հաղթում են պատերազմներում։ Այդ բանակներում, իհարկե, սպաները, կրտսեր և ավագ հրամանատարական կազմը, գեներալները ստանում են բարձր վարձատրություն, սակայն մարտունակության հիմնական չափորոշիչը երբեք միայն բարձր աշխատավարձը չի եղել։

«Աշխատավարձն ու դրամական ապահովումը էապես տարբեր հասկացություններ են։ Մինչև 2018 թվականը զինծառայողները ստանում էին դրամական ապահովում, ոչ թե աշխատավարձ։ Դա նշանակում է, որ պետությունը ոչ թե պարզապես վճարում է աշխատանքի համար, այլ իր վրա է վերցնում զինծառայողի և նրա ընտանիքի նվազագույն անհրաժեշտ նյութական ու սոցիալական ապահովման պարտավորությունը։

Զինծառայողի աշխատանքը սովորական աշխատանք չէ։ Սահմանում կանգնած զինծառայողը ցանկացած պահի կարող է զոհվել։ Այդ դեպքում ի՞նչ արժեք ունի նրա կյանքը, և ի՞նչ փոխհատուցում պետք է տա պետությունը։ Հենց այդ պատճառով է, որ զինծառայողը պետք է ունենա հատուկ սոցիալական երաշխիքներ՝ անվճար բուժսպասարկում, կրթություն, սոցիալական պաշտպանություն ընտանիքի անդամների համար, բիզնես սկսելու դեպքում՝ արտոնյալ վարկեր և այլն։ Անկախ նրանից՝ նա պայմանագրային է, ենթասպա, սպա կամ գեներալ»,– նշել է փորձագետը։

Նահապետյանը նաև հավելել է, որ այսօր աշխարհում ամենամարտունակ բանակներից են համարվում, օրինակ, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակները։ Սակայն այդ բանակների սպաների և պայմանագրային զինծառայողների վարձատրությունը համեմատելի չէ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի բանակների վարձատրության հետ։ Պատերազմում հաղթողին որոշում է մարտունակությունը, ոչ թե բարձր աշխատավարձը։

Վերջում Նահապետյանը բարկացած նշեց․ «Պապիկյանը բանակը սարքել է դուքյան։ Իրենք գիտեն, որ մարտունակությունը գցում են և անում են դա»։

«Բանակը բիզնես չէ, բանակը առաքելություն է, իսկ այդ առաքելության հիմքը գաղափարն է, կարգապահությունը և մարտական ոգին»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ առանց այդ հիմնարար արժեքների՝ որևէ աշխատավարձ չի կարող ապահովել հաղթանակ պատերազմում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում