Արտաքին 9 ամիս առաջ - 23:12 09-02-2026

Թուրքիայի բնակչության թիվն անցել է 86 միլիոնը

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2025թ. Թուրքիայի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2024թ. թվականի համեմատ աճել է 427 հազ․ 224-ով՝ հասնելով 86 միլիոն 92 հզ․ 168-ի։ Բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ (43 մլն․ 59 հզ․ 434), իսկ 49.98%-ը՝ կանայք (43 մլն․ 32 հզ․ 734)։

Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2025-ին աճել է 38 հազար 968 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 519 հազ. 515։
2024-ին բնակչության տարեկան աճի տեմպը կազմել է հազարից 3.4, իսկ 2025 թվականին՝ հազարից 5։

2025-ին Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Բայբուրթն է (82.836)։ Բայբուրթին հետևում են Դերսիմը (85 հզ․ 83), Արդահանը (90 հզ․ 392), Գյումյուշհանեն (138 հզ․ 807) և Քիլիսը (157 հզ․ 363): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 6․4%-ը։ 2024թ. թվականին այդ ցուցանիշը 6․6% էր։

2024-ին՝ նախորդ տարվա համեմատ, բնակչության նվազում է արձանագրվել 40 նահանգներում, իսկ 2025-ին՝ 33 նահանգներում։

2025-ին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչության թիվն աճել է 52 հզ․ 451-ով՝ կազմելով 15 միլիոն 754 հզ․ 53 (Թուրքիայի բնակչության 18․3 տոկոսը)։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 910 հզ․ 320, Իզմիրը՝ 4 միլիոն 504 հզ․ 185 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 263 հզ․ 11 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 777 հզ․ 677 մարդ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie