Մամուլ 9 ամիս առաջ - 08:05 05-02-2026

«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալ յանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալ յանն էր։

Այժմ էլ, ըստ տեղեկությունների, բավականին լուրջ տարաձայնություններ են առաջացել «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների միջև։ Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն Արամ Զ. Սարգսյանն է։ Նախօրեին էլ կուսակցությունը կրկին վարչության նիստ է գումարել, որոշել կուսակցության կարգախոսը՝ «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»։

Փաստացի, հաստատվեցին տեղեկությունները, որ «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին։ Օրեր առաջ էլ «Հանուն հանրապետության» կուսակցությունից հայտնել են, որ ընտրություններին մասնակցելու են ընդլայնված ցուցակով, ներառելու են նաև հանրությանը հայտնի անկուսակցական գործիչների։ Փաստացի, այս կուսակցությունը ցանկանում է ներգրավել քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների՝ այդ կերպ փորձելով իր կողմը քաշել արևմտամետ զանգվածներին, օգտագործելով քաղհասարակության ներուժը, նաև աջակցություն ստանալ եվրոպական կառույցներից։ Հիշեցնենք՝ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ իբր, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու համար», և արևմտամետների պառակտման հիմնական ու գլխավոր պատճառը, տարածվող տեղեկությունների համաձայն, հենց հատկացվելիք գումարների գոնե մի մասի նկատմամբ վերահսկողությունն է։ Նման պառակտումն, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված կարող է լինել արևմտամետներին, քանի որ այդպես որևէ «արևմտամետ կուսակցության», ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․ 02․ 26

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ