Արտաքին 7 ամիս առաջ - 23:57 04-02-2026

ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios


Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ արդեն այս շաբաթ, եթե Թեհրանը համաձայնի վերադառնալ խորհրդակցությունների սկզբնական ձևաչափին։

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այս ուրբաթ նախատեսված բանակցությունները չեղարկվել են կողմերի միջև ձևաչափի շուրջ համաձայնության չգալու պատճառով։ Սկզբնական պայմանավորվածությունը նախատեսում էր խորհրդակցություններն անցկացնել Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի երկրների մասնակցությամբ որպես դիտորդներ։ Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ բանակցությունները կտեղափոխվեն Օման, կլինեն երկկողմանի և կկենտրոնանան միջուկային ծրագրի վրա։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն որոշեց մերժել Իրանի առաջարկը՝ փոխելու բանակցությունների ձևաչափը։ «Մենք նրանց ասացինք, որ կամ սա, կամ ոչինչ, և նրանք ասացին. «Լավ, ապա ոչինչ»,- մեջբերում է Axios-ը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ Սակայն աղբյուրը նշել է, որ եթե Իրանը համաձայնի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել այս կամ հաջորդ շաբաթ։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»