Արտաքին 7 ամիս առաջ - 22:03 01-02-2026

Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման

Բուլղարիայում հունվարի 31-ի կեսգիշերին ավարտվեց մեկամսյա անցումային շրջանը, որի ընթացքում եվրոն և լևը միաժամանակ շրջանառվում էին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայությունը։

Բուլղարիան դարձել է եվրագոտու անդամ 2026 թվականի հունվարի 1-ին՝ Եվրոպական միությանը միանալուց 18 տարի անց։ ԵՄ-ին անդամակցության պայմաններից մեկը հենց եվրոյի ընդունումն էր՝ նախատեսված 2007 թվականի պայմանագրով։ Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը հրապարակել էին իրենց կոնվերգենցիայի զեկույցները՝ հայտարարելով երկրի պատրաստակամության մասին։

Եվրոյի ներդրման մասին օրենքը նախատեսում է, որ մանրածախ ցանցում գները մինչև օգոստոսի 8-ը կշարունակեն արտացոլվել թե՛ եվրոյով, թե՛ լևով։ Այս միջոցառումը նպատակ ունի ապահովել թափանցիկություն և կանխել սպեկուլյատիվ պրակտիկաները, նշել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Լևով կանխիկ գումար ունեցող մարդիկ կարող են դրանք անվճար փոխանակել առևտրային բանկերում և Բուլղարիայի փոստային բաժանմունքներում մինչև հունիսի 30-ը։ Դրանից հետո բանկերը կարող են գանձել միջնորդավճար, սակայն Բուլղարիայի ազգային բանկը կշարունակի անվճար և անժամկետ փոխանակել լևերը եվրոյի։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»