Արտաքին 4 ամիս առաջ - 22:47 26-01-2026

TRIPP-ը վերջապես զրկում է ՌԴ-ին Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզություն

«TRIPP»-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից: Այս մասին գրված է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության կայքէջում։

Առնվազն 49 տարի հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը կապահովի նախագծի գործունեությունը և կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև վերջերս Մոսկվան իրեն դիրքավորում էր որպես տարածաշրջանի գլխավոր և միակ հաղորդակցող։

««TRIPP»-ի շրջանակում նախատեսվում է անցկացնել նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային ցանցեր, ինչպես նաև ստեղծել երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ Իրանին սահմանակից երկաթուղային ճյուղի երկայնքով: Շահառուների խոսքով՝ միջանցքը կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում մինչև Թուրքիա և եվրոպական երկրներ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից:

Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե վերջնագրի նման կոչ է արել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին, որը ներկայումս հայկական երկաթուղու կոնցեսիոներն է՝ առաջարկելով արագ վերականգնել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին հասնող ավերված գծերը։ Հակառակ դեպքում, դա կարվի Հայաստանի հաշվին և հարցեր կառաջացնի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության նպատակահարմարության վերաբերյալ», - նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը