Ներքին 8 ամիս առաջ - 10:41 26-01-2026

Հաշվի առնելով եկած ձյան ծավալը՝ մեր աշխատանքները կարող եմ համարել բավարար. Տիգրան Ավինյան

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր կատարած աշխատանքներին՝ հաշվի առնելով եկած ձյան ծավալը և իրականացրած աշխատանքը, կարող եմ համարել բավարար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրեր խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները ինտենսիվ 24-36 ժամ ձյուն գալուց հետո ամբողջությամբ անցանելի են եղել, խնդիրները ամողջությամբ վերացված են եղել: Հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, նույնիսկ եթե ձյունը գալիս է ցերեկային ժամերին՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ միջինացված ժամանակը էականորեն նվազի»,- նշել է նա:

Ավինյանը խնդրել է հաջորդ անգամ նոր մեթոդներ կիրառել.

«Խնդրում եմ, հաջորդ ձյան գալուց այդ փորձարկումները սկսենք թեկուզ մի քանի փողոցների վրա իրականացնել: Մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է՝ եկեք նոր մոդելները լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի և ջրի լուծույթները նախորոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Ձեզ գուցե հետաքրքրի