Ներքին 8 ամիս առաջ - 14:33 25-01-2026

Չարին չարով չենք պատասխանելու. Ռուբեն վարդապետի քարոզը Դալարի եկեղեցում

Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստվում չարին չարով պատասխանել։

Այսօր Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և անմահ պատարագի քարոզի ժամանակ այս մասին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետը։

Նա նշեց, որ եկեղեցին կանգնած է ալեկոծության առաջ. մթություն է, որտեղ չար ուժերն են աշխատում, Մասյացոտնի թեմի «նավակն» ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։

«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։ Աստծո խոսքը քարոզելու, ճշմարտություն տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանքի, բաժնեկցության և Սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում։ Չարին չարով չենք պատասխանելու»,– ասաց նա։

Ռուբեն վարդապետը հավելեց, որ իրենք հաշտության օրակարգ ունեն նաև դարձի եկողների համար, եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին