Ներքին 8 ամիս առաջ - 21:58 23-01-2026

Ուսուցիչներն ու զինվորականները պետք է ատեստավորվեն, դատավորներն ու դատախազները՝ ոչ․ անարդար համակարգի հետքերով

Ուսուցիչների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում աշխատավարձերի բարձրացման ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն մեխանիզմը չի կիրառվում պետական կառավարման մյուս ոլորտներում, մասնավորապես՝ իրավապահ համակարգում, դատախազների և դատավորների դեպքում։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշել է, որ ոստիկանների և զինվորականների դեպքում ատեստավորման համակարգ գոյություն ունի, սակայն այն հիմնականում ներառում է ֆիզիկական պատրաստվածության ստուգումներ և երկար տարիներ կիրառվել է պարտադիր ձևաչափով։

Նրա խոսքով՝ ոստիկանների դեպքում վերջին տարիներին փորձ է արվում ներդնել նաև կամավոր ատեստավորման մեխանիզմներ, որոնք կարող են ազդել աշխատավարձի վրա, սակայն այդ գործընթացը դեռևս համատարած բնույթ չի կրում և ամբողջությամբ չի գործում այնպես, ինչպես կրթական համակարգում։

Միևնույն ժամանակ, դատախազների և դատավորների համար նման կամավոր ատեստավորման համակարգ առկա չէ։

Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ ներկայիս մոտեցումը արդարացված չէ․

«Սա անհավասարության զգացողություն և իրական անհավասարություն է ստեղծում պետական համակարգում։ Այդ ատեստավորումները որևէ կապ չունեն տվյալ անձանց մասնագիտական հմտությունների և կարողությունների հետ։ Մարդը կարող է գնալ, թեստի հարցերին պատասխանել, բայց դրանից ո՛չ նրա գործելաոճն է փոխվում, ո՛չ մասնագիտական կարողությունները, ո՛չ էլ իրական որակը»։

Նա նաև նշել է, որ ատեստավորման կարգերը հաճախ փոփոխվում են՝ չձևավորելով կայուն համակարգ։ Փորձագետի գնահատմամբ՝ նման որոշումները Հայաստանում հաճախ ընդունվում են կենտրոնացված ձևով՝ առանց համապարփակ հաշվարկների և հավասար մոտեցման բոլոր պետական ոլորտների նկատմամբ։

Անդրադառնալով նաև վեթինգի թեմային՝ Ատոմ Մխիթարյանը նշել է, որ խոսքը նախատեսված էր որպես զտման գործընթաց․

«Վեթինգը պետք է ենթադրեր զտում, քննություններ, և այն, որ որոշ մարդիկ դուրս կմնային համակարգից, սակայն այդ գործընթացը, փաստացի՝ այդպես էլ ամբողջությամբ չիրականացվեց»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին