Ներքին 2 տարի առաջ - 18:36 18-10-2023

Արցախցի ուսուցիչներն առանց մրցույթի կարող են մարզերում դասավանդել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները համաձայն գործուղման կարգի՝ մարզային բնակավայրերում աշխատանքի կարող են անցնել առանց մրցույթի։

Պարզաբանումներ ստանալու նպատակով Oragir.News-ն այսօր կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ծրագիրը վերաբերում է միայն մարզային բնակավայրերին՝ կապված կադրային ռեսուրսների պակասով։

«Ծրագիրը իրականացվում է միայն մարզերի համար։ Երևանում էլ, իհարկե, կարող են անցնել աշխատանքի։ Ընդհանրապես ուսուցչի՝ աշխատանքի ընդունվելու համար գործում է մրցութային կարգ, բայց հաշվի առնելով, որ նախարարությունը համակարգում ունի ուսուցիչների պակասի խնդիր, կա գործուղման կարգ՝ այս իրավիճակում էլ, մինչ այս եղած իրավիճակում էլ։ Այդ կարգը ենթադրում էր, որ եթե 2 անգամ ուսուցչի թափուր տեղը մրցույթով չի համալրվում, նա կարող է նախարարության կողմից առանց մրցույթի գործուղվել, և այդ դեպքում նա կստանա նաև համապատասխան հավելավճարներ։

Նույն 30 տոկոս հավելավճարը նախատեսված է նաև այս գործուղման համար։ Այս գործուղման կարգը միշտ նախատեսված է եղել միայն մարզերի համար։ Տեղահանված արցախցի ուսուցիչները միշտ կարող են որպես մասնագետ դիմել մրցույթին և անցնել աշխատանքի»,- Oragir.News-ին փոխանցեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Ձեզ գուցե հետաքրքրի