Մամուլ 7 ամիս առաջ - 08:23 23-01-2026

Վեհափառի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն` գրավոր հարցում պահանջեցին:

Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել` Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, եւ դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին` նա որեւէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։ Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որեւէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, եւ որեւէ լուրջ բան չեմ տեսնում»։

Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը