Մամուլ 2 տարի առաջ - 08:17 22-11-2023

Սամվել Բաբայանի դեմ քրեական վարույթ չի հարուցվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։

ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, եւ ԱՀ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել։ Մինչդեռ Բաբայանի՝ ԱՀ ղեկավարության դեմ արած հայտարարություններին ընթացք է տրվել, գործ է հարուցվել, չնայած դատախազությունը ԶԼՄ-ներին չի հայտնում, թե ում դեմ է այն եւ ինչ հատկանիշներով։


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ