Արտաքին 8 ամիս առաջ - 16:15 16-01-2026

Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիում գործող նեոնացիստական կազմակերպության 17 անդամների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 10-ն անչափահասներ են։ Գրում է «Ազատությունը»։

«Նախաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները իրենք իրենց որպես նեոնացիստներ էին ներկայացնում և առաջնորդվում էին ֆաշիստական գաղափարախոսությամբ։ Նրանք դաժանորեն ծեծի էին ենթարկում այն անձանց, որոնք չէին կիսում իրենց հայացքները՝ այդ թվում անչափահասներին։ Ծեծը պատկերող տեսանյութերը ձերբակալվածները հրապարակում էին համացանցում», - նշել է բարձրաստիճան ոստիկանը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան