Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 15-01-2026

Նիկոլը կարող էր ավելի շատ գերիներ բերել, բայց չի արել․ հարցում

Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձան 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Ինչի՞ դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները․Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։

Արդարադատության նախարարությունը հաղորդեց՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Շատերի պնդմամբ՝ Հայաստանը սիրիացի վարձկանների դիմաց կարող էր պահանջել բոլոր հայ գերիներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր սիրիացի վարձկանների դիմաց մեր բոլոր գերիներին վերադարձնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար ավելի շատ գերիներ կարող էր բերել, որոշներն էլ ասացին, որ չի կարող։

«Ես էդ մարդուն չեմ հասկանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի գործն է։ «Կարող էր, մինչև հիմա ինչի չի արել,կժամանակը ցույցը կտա։ Դա իրա գործն է, մեր գործը չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա լինում է Ալիևի ցանկությամբ։ «Դա Ալիևի ցանկությամբ, որպեսզի վաղը Հայաստանը դարձնի «Արևմտյան Ադրբեջան», այ դրա համար Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին և տա մի քնաի գերիների»,- ասաց նա։

«Չի կարող ու չի անի, որովհետև նա ամեն ինչ անում է թուրքերի ու ադրբեջանցիների համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»