Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:42 16-03-2025

Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տելեգրամյան գրառումը. «Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը:

Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:

Նրանց գործունեության մեջ կա ամեն ինչ, բացի գյումրեցիների հանդեպ հարգանքի թեկուզ չնչին կաթիլի: Այդպես է նախապատրաստվում և արդեն իսկ իրագործվում Գյումրու մեծ գողությունը:

P.S. Գյումրում չես գտնի մեկին, ով չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը: Բայց շատերը համոզված են, որ Սարիկը այլ է, «քաղքի տղա է»… Ոչ, սիրելի գյումրեցիներ` քաղքի տղա չէ: Գուցե և էր, բայց դա մինչ Նիկոլի հետ գործ բռնելն ու նրա գործիքը դսռնալը: Հիմա նա սովորական նիկոլ է»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»