Ներքին 6 ամիս առաջ - 16:33 13-01-2026

Մասյացոտնի թեմում անորոշություն է․ նորանշանակ առաջնորդական տեղապահը իր նստավայր չի գնացել

Մասյացոտնի թեմի առաջնորդական նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը առաջիկայում պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին։ Այս մասին նա ասել է Oragir.News-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ ներկայումս ծանրաբեռնվածության պատճառով ֆիզիկապես լրագրողների հետ շփվելու հնարավորություն չունի։

Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոստացավ՝ առաջիկա կիրակի օրը կայանալիք պատարագից հետո բոլոր հարցերին կպատասխանի։

«Հայտարարությունը լինելու է՝ կիրակի մատուցվող պատարագից հետո, որտեղ ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Հիմա ֆիզիկապես հնարավորություն չունեմ։ Դուք գիտեք իմ նշանակման և ընդհանուր ծանրաբեռնվածության մասին։ Եկեք ավելի ուշ մամուլի հետ աշխատանքները հստակ կկարգավորենք», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով Նիկոլ Փաշինյանին միացած և հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած հոգևորականներից մեկն է, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հունվարի 10-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռի հաղորդագրության համաձայն՝ ազատման հիմքում եղել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, ինչպես նաև թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք և ճնշումներ գործադրելու հանգամանքները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Միևնույն ժամանակ, այս պահի դրությամբ պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե նախկին թեմակալ առաջնորդը լքե՞լ է իր նստավայրն ու թեմական գույքը, թե՞ ոչ։ Oragir.News-ն այս հարցը ևս ուղղեց Ռուբեն վարդապետ Զարգարյանին, սակայն նա նշեց, որ ինքը դեռևս իր նստավայր չի այցելել ու հստակ տեղեկություն չունի Գևորգ Սարոյանի վերաբերյալ։

«Եկեղեցի և նստավայր դեռևս չեմ գնացել։ Այս պահին օգտագործում եմ ծուխերից մեկի եկեղեցուն կից նստավայրը, որը դեռևս հարմար է՝ որպես ժամանակավոր առաջնորդանիստ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից