Ներքին 9 ամիս առաջ - 09:25 13-01-2026

Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Հայ Եկեղեցի»

Իսրայելի Ռամլե քաղաքի հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը հանդիսավոր և պաշտոնապես անվանակոչվել է «Հայ Եկեղեցի»։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանոսւթյան ֆեյսբուքյան էջից։

«Իսրայէլի Ռամլէ քաղաքի Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը անուանակոչուեցաւ «Հայ Եկեղեցի»

Երկուշաբթի, 12 Յունուար, 2026-ին, Իսրայէլի Ռամլէ քաղաքին մէջ տեղի ունեցաւ Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցի առաջնորդող փողոցի հանդիսաւոր եւ պաշտօնական անունակոչութիւնը եւ ցուցանակի քօղազերծումը։ Փողոցը անուանակոչուեցաւ «Հայ Եկեղեցի»։

Միջոցառումը կազմակերպուած էր Ռամլէի քաղաքապետարանին կողմէ՝ ներկայութեամբ քաղաքապետ Տիար Միքայէլ Վիտալի եւ աւագանիի անդամ՝ Տիար Մուսա Սապայի։

Անուանակոչութեան արարողութեան ներկայ գտնուեցաւ Գերաշնորհ Տ․ Կորիւն Եպիսկոպոս Բաղդասարեան՝ ընկերակցութեամբ Ռամլէի Հայոց Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արժանապատիւ Տ․ Սուրէն Քահանայ Ղազարեանի։ Ներկայ էին նաեւ տարբեր եկեղեցիներու ներկայացուցիչներ եւ Հայ համայնքի անդամներ։

Լուսանկարները՝ Meital Bubelil-ի»։



Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով