Ներքին 2 տարի առաջ - 15:48 26-03-2024

Խաղաղության հնարավորություն կա, այն կարող է կյանքի կոչվել․ Միրզոյանը՝ Արգենտինայի խորհրդարանականներին

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Նախարար Միիրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևովում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարևոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման և կայունության ապահովման համար:

Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով: Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ