Փաշինյանն ավելի շուտ Սյունիքը կհանձնի, քան իշխանությունից կհրաժարվի․ քաղաքագետ
copy image url

Փաշինյանն ավելի շուտ Սյունիքը կհանձնի, քան իշխանությունից կհրաժարվի․ քաղաքագետ

Խոսք Ներքին 1 ամիս առաջ - 18:43 07-05-2025
«Մարդիկ կան, որոնց խոսքերն ուղղակի մեկնաբանելու կարիք չկա, անգամ՝ անուն-ազգանունները տեղին չէ տալը, քանի որ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում»,- Оragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի և իշխանության կողմից ՌԴ-ի վերաբերյալ հայտնած մտահոգություններին։

Դանիելյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքակական փոփոխություններ են տեղի ունենում, և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների, երաշխավորների կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը և ԵՄ վերնախավը կոնֆլիկտի մեջ են գտնվում։ Այս առումով՝ ՔՊ-ական իշխանությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, քանի որ արտաքին հովանավորների օժանդակությամբ են եկել իշխանության։

«Տեսնում ենք, որ շատ գրանտային ծրագրեր են փակվել, ինչը ևս ունի իր ազդեցությունը»,- ասաց քաղաքագետն, ապա հավելեց, որ ՔՊ-ական իշխանության հովանավորների՝ տարածաշրջանի զարգացումների առումով հետաքրքրությունների կորուստը մտահոգություն և վախ է առաջացրել, որ հովանավորները գուցե չսատարեն Փաշինյանին իշխանությունը պահելու և վերարտադրվելու հարցում։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունները որևէ այլ բանից չեն վախենում, անգամ Սյունիքը կորցնելուց։

«Ավելի շուտ կհանձնեն Սյունիքը, քան կհրաժարվեն իշխանությունից»,- եզրափակեց քաղաքագետը։