Հնդկաստանում զոհաբերության այծ տեղափոխող մեքենան ընկել է գետը․ 4 մարդ զոհվել է, այծը՝ փրկվել. WIO News
copy image url

Հնդկաստանում զոհաբերության այծ տեղափոխող մեքենան ընկել է գետը․ 4 մարդ զոհվել է, այծը՝ փրկվել. WIO News

Արտաքին Մամուլ 2 օր առաջ - 13:46 17-05-2025
Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Ջաբալպուր քաղաքի Չարգավան շրջանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Զոհաբերության ծիսակարգից վերադարձող մեքենան դուրս է եկել վերահսկողությունից, ընկել կամրջից Սոմվատի գետը։ Գրում է WIO News-ը։

Մեքենայում գտնվել է 6 ուղևոր, որոնք մասնակցելու էին մոտակա տաճարում այծի խորհրդանշական զոհաբերության արարողությանը։ Վթարի հետևանքով չորս ուղևոր մահացել է տեղում, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։

Սակայն պատմության ամենանշանակալից դրվագը հենց այծին է վերաբերում։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այծը, որը նախատեսված էր զոհաբերության համար, հրաշքով մնացել է ողջ՝ գրեթե չվնասված։

Տեղացիներն այս միջադեպը համարում են խորհրդանշական և մեկնաբանում են որպես «աստվածային նշան»՝ նշելով, որ այն, ում կյանքն ի սկզբանե նախատեսված էր զոհաբերել, ի վերջո միակն էր, որ անմնացորդ փրկվեց։