Թբիլիսիում մեքենան ընկել է գետը. վարորդին անվնաս դուրս են բերել

Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 23:22 11-03-2025
Oragir.News-ին տեսանյութ են ուղարկել Թբիլիսիում այսօր երեկոյան՝ 20։15-ի սահմաններում տեղի ունեցած հերթական ճանապարհատրանսպորտային պատահարից. Մետեխի կամրջի մոտ մեքենան ընկել է գետը:

Փրկարարներն անվնաս դուրս են բերել վարորդին:

Մեքենան գետից դուրս են բերել համապատասխան ծառայության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ նմանատիպ պատահար էր եղել նույն հատվածում. մեքենան, հարվածելով կամրջի արգելապատնեշին, հայտնվել էր Քուռ գետում և խորտակվել, վարորդին փրկել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված