Ուղիղ եթեր
ՏՏ փորձագետը փոխարինվել է ԱԲ-ով. Reddit
copy image url

ՏՏ փորձագետը փոխարինվել է ԱԲ-ով. Reddit

Արտաքին Մամուլ 1 օր առաջ - 13:35 17-05-2025
20 տարվա փորձ ունեցող ՏՏ մասնագետ Շոն ում տարեկան աշխատավարձը կազմել է $150,000, ազատվել է աշխատանքից՝ նեյրոնային ցանցերի պատճառով։ Աշխատանք կորցնելուց հետո նա ուղարկել է ավելի քան 800 ինքնակենսագրություն, բայց աշխատանք չի գտել։

Նրան մի քանի անգամ հրավիրել են հարցազրույցների, որոնք վարել է արհեստական բանականությունը, ոչ թե մարդիկ։

Այժմ Շոնը ապրում է մեքենայում և աշխատում է որպես առաքիչ։ Նա նշում է, որ խնդիրն ԱԲ-ն չէ, այլ այն, թե ինչպես են ընկերությունները այն օգտագործում՝ կրճատումներ կատարելու և ծախսերը նվազեցնելու համար։

Մասնագետները զգուշացնում են՝ սա դեռ սկիզբն է. առաջիկայում կարող է ծագել զանգվածային գործազրկության ճգնաժամ։