Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
copy image url

Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:32 07-05-2025
Reddit-ի օգտատերը կիսվել է իր պատմությամբ, որ մի օր իր հորը տարել էր հիվանդանոց՝ խոհանոցային դանակով մատը խորը կտրելու պատճառով։ Սակայն նրան զարմացրել էր բժշկի արձագանքը. փոխանակ անմիջապես բուժում սկսելու, նա պարզապես բացել էր ChatGPT-ն և հարցրել՝ ինչպես վարվել նման վերքի դեպքում։

Արհեստական բանականությունը խորհուրդ է տվել վերքը լավ մաքրել, հետևել վարակի նշաններին և ուղղորդել հիվանդին վիրաբույժի մոտ՝ կարեր դնելու և պատշաճ բուժում ստանալու համար։ Հետագայում պարզվել էր, որ բժիշկը հիմնվում է հիվանդների անամնեզի վրա և օգտագործում ChatGPT-ն՝ որպես լրացուցիչ գործիք յուրաքանչյուր բուժման ախտորոշման ժամանակ։

«Բարի գալուստ ժամանակակից բժշկություն», - կատակով նշում են օգտատերերը։

Ամենից շատ դիտված