Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են. Ուոլց
copy image url

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են. Ուոլց

Արտաքին 1 օր առաջ - 17:35 01-05-2025
Ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցային գործընթացն առաջ է ընթանում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնագրի կնքումը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գործընթացը առաջ է շարժվում։ Ժամանակ առ ժամանակ այն լինելու է վերելքներով ու վայրէջքներով», - ասել է Ուոլցը, երբ հարցրել են, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է Մոսկվայի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։ «Երկու կողմերն էլ պետք է ձգտեն խաղաղության։

Երկու կողմերն էլ պետք է ձգտեն դադարեցնել մարտերը։ «Եվ մենք կարծում ենք, որ գործարքը դեռ հնարավոր է»,-ասաց Ուոլցը։

Ամենից շատ դիտված