Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ անդադատնալով «Հայաստան» խմբակցության տարածած
հաղորդագրությանը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի մասին։
«Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Facebook-ի օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։
Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինիք պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։
Նարեկ Մալյանն էլ գրել է․ ««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն ըստ որի
1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:
Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:
Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր))) հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից:
Մնացածի մասին շուտով կխոսեմ ուղիղ եթերում»։