Արտաքին 1 տարի առաջ - 12:35 18-02-2025

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները

Սաուդյան Արաբիայում՝ Էր Ռիադում, մեկնարկել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին պաշտոնական հանդիպումը:

Ռուսաստանը ներկայացնում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Ուկրաինան և Եվրոպան բանակցություններին չեն մասնակցում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ իրեն չեն տեղեկացրել միջոցառման անցկացման ծրագրերի մասին, և Ուկրաինան չի ճանաչի հանդիպման արդյունքները։
Նախօրեին էլ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հանդիպել են Փարիզում և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամություն հայտնել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ