Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալումը կարող է բացասաբար ազդել ուղեղի կառուցվածքի և աշխատանքի վրա։Այս մասին գրում է Psy Post-ը։
Գիտնականները պարզել են, որ բարձր կամ աճող քաշ ունեցող մարդիկ հաճախ ունեն ուղեղի տարբեր հատվածների միջև կապերի խախտում, ուղեղի կեղևի բարակում և թալամուսի՝ տեղեկատվության փոխանցման հիմնական կենտրոնի փոքրացում։
Այս փոփոխությունները հանգեցնում են ճանաչողական ունակությունների վատթարացման՝ թուլանում է հիշողությունը, դանդաղում է տեղեկատվության մշակման և տրամաբանական մտածողության արագությունը։ Ավելին, որքան շատ է մարմնի ճարպային զանգվածը, այնքան դանդաղ է գործում ուղեղը։
Բարեբախտաբար, քաշի նվազեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ․ գիտնականները նշել են, որ այն ոչ միայն կանխում է ուղեղի արագ ծերացումը, այլ նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ կարող են վերականգնվել։