Մամուլ 1 տարի առաջ - 08:30 03-05-2025

«Արտավազդ 2-րդ» ֆիլմը մեծ արձագանք է ստացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված «Արտավազդ Երկրորդ. Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ» խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում։ Դահլիճները հիմնականում լեփ-լեցուն են եղել դիտումների ժամանակ, օրինակ՝ «ԿինոՄոսկվա»-ում մի քանի օր շարունակ անշլագ է արձանագրվել։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմի նկատմամբ այս հետաքրքրությունը փաստում է, որ հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգության պահպանման, ազգային հաղթանակները վերհիշելու եւ հայկական պետականության երբեմնի հզորության մասին հիշելու հանդեպ։ Ֆիլմի պրոդյուսերական թիմից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել առավել մասշտաբային եւ ավելի բարձրորակ նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված կլինի Տիգրան Մեծի փառահեղ դարաշրջանին։ Հիշեցնենք, որ «Արտավազդ Երկրորդ» ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ