Մամուլ 1 տարի առաջ - 08:50 03-05-2025

ՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի եւ ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին՝ հայտարարելով, թե սյունեցիների կողքին են, բայց հրապարակումներից երեւում է, որ հաշված մարդկանց հետ են հանդիպել: Երեկ, մեր հրապարակումից հետո, մեզ զանգահարեց Խոզնավարի մի բնակիչ եւ ասաց, որ ոչ միայն յուրային մի քանի հոգու հետ են միայն հանդիպել՝ արհամարհելով գյուղի մյուս բնակիչներին, այլեւ կարծես ծաղրելու համար էին գյուղ եկել․ «Եկել՝ 2 րոպե 2 հոգու հետ զրուցել են, նկարվել, բայց ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մորթել, մինչեւ լուսաբաց քեֆ արել»։

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանը հարցին, թե ճի՞շտ է, որ ինքն էլ է մասնակցել այդ խրախճանքին եւ անգամ կազմակերպել է, ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, գյուղում չի եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ