Փաշինյանն ինչով հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա․ հարցում

Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։

Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը ձեռք է բերել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Եվ սա այն ամենին զուգահեռ, որ իշխանությունները շարունակ խոսում են թալանվածը վերադարձնելու մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանը պե՞տք է հպարտանա, որ ԱԱԾ տնօրենի որդին 600 հազար դոլարանոց տուն է գնել, որն ապօրինի գույքի ցուցակից հանվել է»։

«Վայ թաղեմ Փաշինյանին, սատկի պրծնենք»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ զարմացավ, թե ինչով պետք է հպարտանա Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞վ հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա։ Երբեք կոռուպցիան չի վերանա, ով ուզում է գա»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե Նիկոլ Փաշինյանը տխրել է։

«Կարող ա շատ տխրել ա, զայրացել ա, զարմացել ա, ինչի՞ եք մտածում, որ պիտի հպարտանա։ Չեմ կարծում՝ պետք է հպարտանա կամ հպարտանում է։ Կարծում եմ՝ տխրել ա»,- ասաց նա։

«Տո կհպարտանա, բա ինչ կանի, իրան ինչ կա, անջատված մարդ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հպարտանալու ոչինչ չկա։ «Ոչ, հպարտանալու բան չի, ցավալու բան է»,- նշեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:57 Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. հրամանատարի բացահայտումը. տեսանյութ
10:02 Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը
16:38 Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
12:05 Վարդան Ղուկասյանը վերադառնալու է. հայտարարություն
12:14 Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր․ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին
12:56 Գուցե հաքերները «Հայաստան» դաշինքի էջը կոտրել են․ Էդգար Ղազարյանը չի ուզում հավատալ աչքի տեսածին 
16:29 Շատ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վանաձորցիներ
18:16 Պադավապետությունը՝ ընդդեմ հասարակության. Փաշինյանի ավտոշարասյունը կաթվածահար է արել երթևեկությունը
11:45 Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել
11:17 Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է. Դավիթ Վարդանյան