Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:03 03-05-2025

Փաշինյանը ձախողակի բարդույթ ունի՞

Հաջողությունը բողոքականության և քաղքենիության տարածման արդյունքում կարևոր բան դարձավ աշխարհում։ Ըստ այդմ՝ հաջողակն այն մարդն է, ում բարի նախաձեռնությունները հաջողվում են, ով կարողանում է սկսած լավ գործն ավարտին հասցնել։ Բողոքականն ու քաղքենին կարծում են, որ հաջողակն Աստծո սիրելին է, ում առաջ բացվում են դրախտի դռները։ Այսինքն՝ սկսած գործը ձգտում են ավարտին հասցնել ի սեր Աստծո։ Նոր գործն էլ սկսում են հավատալով, որ հաջողելու են։ Այս հավատը մարդուն մղում է նախաձեռնությունների, նվաճումների, ինչն էլ առաջընթաց է ապահովում։

«Դպրոցի ամենակարեւոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ։ Իսկ հաջողակ ասելով, նկատի ունենք, որ լավ ապրեն»։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին Ստեփանավանում դպրոցակաների առաջ ելույթ ունենալիս։

Իրականում՝ դպրոցը մարդուն տալիս է գիտելիք, հմտություն։ Այն ժամանակ, երբ դպրոցը հոգևոր իշխանության ոլորտում էր, դպրոցը նաև ամրացնում էր հավատը։ Միջնադարում, երբ դպրոցում յոթ ազատ արվեստներ էին յուրացնում, սովորողը նաև ներդաշնակության ուղիներն էր յուրացնում։ Աշխարհիկացումից հետո դպրոցը քաղաքակրթական արժեքներ է սերմանում։ Քաղքենիաժողովրդավարական վերափոխումների շրջանում դպրոցը մարդ դառնալու նպատակին հասնելու առաջին, անհրաժեշտ քայլն էր։ Մարդ դառնալը քաղքենիական գերնպատակն էր։ Խորհրդային բռնազավթման տարիներին դպրոցը կոմունիստական գաղափարներ սերմանելու, ռուսական հեգեմոնությունն ամրացնելու գործիք էր։

Ոչ մի երկրում, նույնիսկ բողոքական երկրներում դպրոցի ամենակարևոր նպատակը չի եղել այն, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ։ Աղքատ, գաղափարազուրկ, անհավատ, իդեալ չունեցող երկրներում լավ ուտելը, լավ հագնվելը, մեկ-մեկ էլ ճամփորդելը համարվում են լավ ապրել։ Այլ բան ոչ ոք չի երազում։ Այսինքն՝ լավ ապրելը նպատակ է այն երկրներում, որտեղ ոգու սով է։

Որտեղի՞ց են Փաշինյանի մակերեսային, ոչ ճիշտ պատկերացումները կրթության, հաջողության, լավ ապրելու մասին։

Հոգեբանները կարծում են, թե ձախողակը բարդույթ է։ Այսինքն՝ մարդը վախենում է նոր գործ սկսելուց, վախենում է, որ կձախողվի։ Այդպիսի հոգեբանական խնդիր ծագում է այն բանից հետո, երբ մարդը մի քանի անգամ պարտվել է, ձախողվել, մերժվել։ Ու մարդը կորցրել է հավատը։ Ձախողակի բարդույթ ունեցողներն ատում են մրցակիցներին, պոտենցիալ մրցակիցներին, հատկապես հաջողակներին, որոնց գոյությունը խորացնում է ձախողակի բարդույթը։

Մտավախություն կա, թե պարտությունների, ձախողումների շղթայի ազդեցությամբ Փաշինյանի մոտ ձախողակի բարդույթ է խորացել, ու նա կորցրել է հավատը։ Իսկ երբ նա այցելում է երբեմնի բախտակից, բայց ՀՀ-ից առաջ անցած երկրներ, այն ավելի է խորանում։ Օրեր առաջ նա տպավորվել էր Էստոնիա կատարած այցով, զարմացել, թե ինչու է նրանց մոտ ստացվում, իսկ իր մոտ՝ ոչ, ինչո՞ւ են նրանք սկսած գործը հաջողությամբ ավարտին հասցնում, իսկ ինքը ձախողակի նման հետաձգում է։

Կարճ ասած՝ Փաշինյանի սխալ պատկերացումը կրթության ու հաջողության մասին հիմք են տալիս ենթադրելու, որ նա ձախողակի բարդույթ ունի։ Եթե այդպես է, ապա հոգեբանները պետք է ջանք գործադրեն երկրի ղեկավարին այս բարդույթից ազատելու համար, խորհուրդ տալով մինչև ազատվելը ձեռնպահ մնալ հրապարակային ելույթներից, հատկապես՝ երեխաների առաջ։ Եվ հաջողությանն ու հաջողակին նվիրված բաց համաժողով կարող են կազմակերպել «Կրթվելը նորաձև է» արշավի փողերով, որ ՔՊ-ական պաշտոնյաներն այս եզրի մասին սխալ բաներ չտարածեն, թյուրիմացության մեջ չգցեն Փաշինյանին, որն էլ դրանք չտարածի երեխաների հետ խոսելիս։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը