Ներքին Հարցում 2 տարի առաջ - 18:01 20-07-2024

Փաշինյանն ու կինը ձեռ են առնում ժողովրդին, հրճվում են․ հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը սոցհարթակներում պարբերաբար տեղադրում են տեսանյութեր, որտեղ ցույց են տալիս իրենց երջանիկ ու անհոգ կյանքը, թանկարժեք հագուստներն ու ճանապարհորդությունները, որոնց «արժանացել» են 2018 թվականի հեղափոխությունից հետո, քանզի մինչ այդ տեղադրած նկարներն ու տեսանյութերը ապացուցում են, որ նրանք մինչ 2018-ն այսպիսի շքեղ կյանքի մասին անգամ երազել չէին կարող։

Սոցկայքերում վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բազմաթիվ քննադատությունների են արժանանում իրենց ժպտադեմ տեսանյութերի հրապարակումների առնչությամբ։ Նրանց ցոփ ու շվայտ կյանքը քննադատվում է այն բանի համար, որ Հայաստանը կանգնած է պատերազմի վտանգի առաջ, Տավուշի 4 գյուղերի հանձնման պատճառով բազմաթիվ ընտանիքներ անտուն են մնացել, իսկ նրանք երջանկության մեջ «լողում» են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ տեղի՞ն է, որ երկիրն այս վիճակում է, իսկ երկրի ղեկավարն ամեն օր կնոջ հետ ժպտադեմ տեսանյութեր է հրապարակում։

«Երկրի ղեկավարը երկրի այս վիճակում պետք է առոք-փառոք կյանքով չապրի, բայց ինքն իր կյանքն է վայելում։ Ուղղակի պետք է կարգին ղեկավար ունենայինք, որ մտածեր ժողովրդի մասին»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի տղամարդ էլ դժգոհեց Փաշինյանից ու Հակոբյանից․ «Ձեռ են առնում մեր ժողովրդին, հրճվում են, իրենք ուրախանում են, իսկ ժողովուդրը կոտորվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին