Արագածոտնի մարզում վրացական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում վրացական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին. shamshyan.com

Ներքին 2 օր առաջ - 12:06 25-04-2025
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշներով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի գազի վերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել՝ վթարը վերականգնելու ուղղությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված