Ներքին 1 տարի առաջ - 14:32 27-04-2025

Մենք վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ձեր հալը կտենաք»՝ այս բառերով Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ փորձեց վախեցնել անհետ կորած հերոսների ծնողներին։ Այս օրերին, նրա այդ սպառնալիքից հետո մի օրվա մեջ մոտ 60 հոգու միանգամից դենկայի զանգ եկավ: Այսօր նույն ոճով նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նույն սպառնալիքն ուղղում է զոհված զինվորի ծնողներին։

Լավ լսեք՝ մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, ձեր անխիղճ կառավարման շնորհիվ: Բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում: Մեր մայրերի արդար ցասումը չի մոռացվում, և դուք ձեր արածի պատասխանատվությունը տալու եք ամենադաժան ձևով, ոչ թե բառերով, այլ փաստերով ու իրադարձություններով:

Աննա Հակոբյան, մենք վախենալու ոչինչ չունենք մենք կորցրել ենք մեր ամենաթանկը»։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ