Ներքին 1 տարի առաջ - 08:37 28-04-2025

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

10։00-16։00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փողոց մասնակի, Քոչարյան նրբանցք մասնակի, Գայի պողոտա մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-17:00 Աշտարակ քաղաք մասնակի, Նոր Երզնկա և Կարին գյուղեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Բերքանուշ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

11:00-16:00 Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գառնի և Գողթ գյուղեր, Ողջաբերդ գյուղն ամբողջությամբ, «Վեոլիա Ջուր» ընկերություն, Գառնիի աստղադիտարան և հարակից որ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի, Հատիս, Զովաշեն և Կապուտան գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

10:00-16:00 Դրախտիկ գյուղ,

11:00-16:30 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

Տավուշի մարզ՝

12։00-16:00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ,

Լոռու մարզ՝

10։00-11։30 Վանաձոր քաղաք՝ Թևոսյան և Նարեկացի փողոցներ մասնակի,

14։00-15։30 Վանաձոր քաղաք՝ «Տավրոս-1» թաղամաս մասնակի,

Շիրակի մարզ՝

11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր գյուղ, Ջրափի գյուղի հարակից ուղեկալ, պոմպակայան և Ախուրյանի ջրամբար, Ձորակապ գյուղ, Սառնաղբյուրի գազալցակայան և Մարալիկ քաղաքի 1-ին թաղամաս:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie