Ներքին Տեսանյութ Ֆիլմ 1 տարի առաջ - 21:00 27-04-2025

Սոնա Մնացականյան․ Նիկոլ Փաշինյանի մահվան շարասյունը

Նիկոլ Փաշինյանը թվարկում է իր իշխանության գալուց հետո տեղի ունեցած փոփոխությունները: Իր ավտոշարասյան համեստ պահվածքը, նրա խոսքով, դրանցից մեկն է:

Փաշինյանի ավտոշարասյան կողմից երթևեկության կանոնների կոպտգույն խախտումները ֆիքսող տեսանյութեր նախորդ տարիներին բազմիցս հայտնվել են համացանցում և հերքել նրա խոսքերը: Մեծամասամբ, դրանց գլխավոր հերոսները ուղեկցող ոստիկանական մեքենաներն են, որոնք պարզապես դուրս են գալիս հանդիպակաց գոտի և ստեղծում խիստ վտանգավոր վթարային իրավիճակներ:

Նման դեպքերում երբեմն քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս և նրանք իրավապահներին հասանելի կերպով փորձում են բացատրել, թե ինչպես չի կարելի ուղեկցել վարչապետին:

Տեսանյութում իրավապահները սմարթֆոնով ցույց են տալիս հենց այս դեպքից մեկ օր առաջ տեղի ունեցած մեկ այլ ողբերգական դեպքի տեսագրությունը և փորձում պատահարի մեղքը տեղում բարդել պատահարի զոհի վրա:

3 տարի առաջ Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանական մեքենան հետիոտնային անցումով կանաչ ազդանշանի իրավունքով փողոցն անցնող Սոնա Մնացականյանին հարվածում է և հեռանում դեպքի վայրից: Հղի կինը ստացած վնասվածքներից մահանում է:

Դեպքից անմիջապես հետո իշխանական լրատվամիջոցները և սոցհարթկաներում իշխանամետ ակտիվ մարդիկ սկսեցին արշավ, որի գլխավոր գաղափարն այն էր, որ պատահարի մեղավորը զոհված հղի կինն էր: Սկզբում նույնիսկ տեղեկություններ էին տարածում, թե անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Ինչևէ, թեման սկսեց քաղաքականանալ հենց սկզբից նաև այն պատճառով, որ նույն սոցիալական հարթակներում իշխանությանը լոյալ անձինք սկսեցին քննարկել, թե իբր ըստ կանոնակարգի վարչապետին ուղեկցող իրավապահներն իրավունք չունեն կանգ առնելու որևէ պատրվակով, ինչը հետագայում հերքվեց, նման բան որևէ կանոնակարգով սահմանված չէ:

Եթե Փաշինյանի կյանքին վտանգ էր սպառնում, ուրեմն բոլոր ծառայությունները պետք է լինեին խիստ ուշադիր և գրանցեին ամեն բան, ըստ կարգի, օրինակ՝ վարչապետի անվտանգության աշխատակիցների միջև միջադեպի պահին ռադիոկապով զրույցի ձայնագրությունը: Այն, սակայն, շատ պատահականորեն չի գրանցվել, ձայնագրող սարքը հենց այդ պահին դարձել է անսարք:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան