Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:51 27-04-2025

ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ Գյումրիում նոր ընտրություններ լինեն

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու մայիսի 2-ին կայանալիք ավագանու նիստին։

Արդեն երրորդ անգամ ՔՊ-ն փորձում է բոյկոտել նորընտիր ավագանու նիստերը։ Մեր տեղեկություններով` ՔՊ-ի ներսում լուրջ քննարկումներ են, թե ինչպես ամենակարճ ճանապարհով Գյումրիում զավթել իշխանությունը։

Որ ՔՊ-ն չի հաշտվում մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, դրա մասին իրենք էլ են հրապարակայնորեն հայտարարել։ Իշխանականները կարծում են, որ Գյումրիում պետք է գնալ նոր ընտրությունների։

Նշենք, որ ապրիլի 16-ին Գյումրիի ավագանու առաջին նիստին ՔՊ-ականները չմասնակցեցին, որի ընթացքում պետք է ընտրվեր Գյումրիի քաղաքապետ։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը իրենց չմասնակցելը ձևակերպել էր հետևյալ կերպ:

«Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը»,- գրել էր Հարությունյանը։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն էլ իր հերթին գրել էր, որ ստեղծված իրավիճակում Գյումրիի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Մինասյանն առաջարկել էր, որ հանուն Գյումրիի և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների: Չնայած ՔՊ-ականների մեծ ցանկությանը, 18 կողմ ձայնով Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը բոյկոտեց նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը։ Ապրիլի 19-ին ևս չմասնակցեցին ավագանու նիստին։

Oragir.News-ը ՔՊ խմբակցության առաջին համարից Սարիկ Մինասյանից փորձեց ճշտել, մասնակցելու՞ են մայիսի 2-ի ավագանու նիստին, թե ոչ։ Սարիկ Մինասյանը մեր հեռախոսազանգերն անսպատասխան թողեց։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել