Իշխանությունը փորձում է ջնջել մեր հիշողությունը. ջահերով երթի մասնակից

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 23:27 24-04-2025
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է իրականացվել Գյումրիում։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` ջահերով երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և շարունակվել է մինչև Բագրատունյաց հրապարակ, որտեղ երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

Երթի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս իշխանության ջանքերին՝ հայը շարունակում է մնալ պահանջատեր։

Մանյա Ղազարյանն ասում է` իշխանությունը փորձում է ջնջել մեր հիշողությունը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված