Օրակարգ. Ալիևը թոկը գցել է Փաշինյանի վիզը. որքան կարողանա «կթելու» է նրան. Արթուր Խաչատրյան

Օրակարգ Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 20:00 14-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արթուր Խաչատրյանի հետ զրուցել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության, դրա նպատակահարմարության, Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող պահանջների, ՀՀ Սահմանադրությունը փոխելու շտապողականության, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների խնդրի, նրանց ազատ արձակելու ուղղությամբ բավարար աշխատանք չկատարելու, փոքր ու միջին բիզնեսին շարունակաբար ճնշելու քաղաքականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արթուր Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թոկը գցել է Նիկոլ Փաշինյանի վիզը և որքան հնարավոր է նրան «կթելու» է․ «Իրենք փորձելու են Փաշինյանից պոկել ամեն հնարավոր զիջում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ վերընտրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն՝ անկախ նրանից, որ բովանդակությամբ դա լինելու է բացարձակ և անվերապահ կապիտուլիացիայի փաստաթուղթ, այսինքն՝ մի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ադրբեջանական պահանջներով են գրվել։ Պարզ է, որ ինքը չի կարող լինել Հայաստանի համար շահեկան փաստաթուղթ։ Դա է իրենց քաղաքականությունը։

Այո՛, իրենք հասկանում են, որ Փաշինյանը կարող է չլինի ընտրություններից՝ 2026 թվականից հետո, առնվազն, կամ էլ կարող է նույնիսկ վաղ իրադարձությունները զարգանան, որ ժողովրդական ճնշման ներքո ինքը գնա։ Բայց իրենք հասկանում են, որ Փաշինյանի իշխանությունն անվերջ չի լինելու, և քանի Փաշինյանը կա, իրենք փորձում են Հայաստանից «կթել» բոլոր հնարավոր ու անհնար զիջումները»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ՔՊ-ն այսօր վերածվել է խոշոր բիզնեսի կուսակցության։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը

Ձեզ գուցե հետաքրքրի