Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:11 06-07-2022

Սպասելու եմ, թե երբ է թուրքը մտնելու յուրաքանչյուրի տունը, երեխու վիզը կտրի, բռնաբարի իրենց երեխեքին, կանանց, մերերին․ Գարիկ Գալեյան

Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության՝ գործում ընդգրկվելով որպես մեղադրյալ։

«Մի քանի օր առաջ այստեղ՝ Դատախազությունում, հավաքվել էինք, ծնողներից տասներեք հոգի բարձրացան գլխավոր դատախազի մոտ այն պահանջով, որ ինչի չես ուղարկում մեր գործը ԱԱԾ։ Այսօր եկել ենք, տեսնենք՝ ինչ են արել, եթե իհարկե կընդունի, չնայած կարծում եմ՝ չի էլ ընդունի։ Մի ամիս է մնացել նրան, գնում-գալիս է։ Այս ազգը կորցրել է իր թասիբը, արժանապատվությունը, ամեն ինչ կորցրել է՝ բացի ախորժակից։ Ես համառ ուշադրությամբ սպասելու եմ, թե երբ է թուրքը մտնելու յուրաքանչյուրի տունը, երեխու վիզը կտրի, բռնաբարի իրենց երեխեքին, իրանց կանանց, մերերին իրանց աչքի առաջ, հանի մի 100000 դոլար էլ փող դնի, ասի՝ ա՛ռ, էսի քեզ Քյարամյան, Դավթյան, Ջհանգիրյան, ու բոլոր նրանց տները, ովքեր այս 5000 տղու արյան գործը, այս ազգի դավաճանությունը ծածկադմփոց են անում»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․