Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 02-12-2025

Մինսկի խմբի լուծարումը խաղաղության նշան չէ․ թող իրանց կնանիքին, մերերին տան թուրքին, պրծնեն․ հարցում

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների ավարտը, հայտարարել է կառույցը: Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները լուծարման դիմումը ԵԱՀԿ-ին համատեղ ստորագրեցին, կոչ արեցին մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրներից որևէ առարկություն չի հնչել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Մինսկի խմբի լուծարումը խաղաղության նշա՞ն է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ԵԱՀԿ Մինսի խմբի լուծարումը խաղաղության նշան չէ, որոշներն էլ ասացին, որ կառույցը ոչինչ չի արել Հայաստանի համար։

«Ես էդ թեմայով չխոսամ, որովհետև փիս բաներ կասեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաբել ժողովրդին խաղաղություն բառն ասելով։ «Ոչ, խաղաղություն հավասար է խաբեություն։ Այ դա կրեդոն է էսօր Նիկոլի, որ ամբողջ ազգին փորձում է խաբել խաղաղություն բառն ասելով, ինչպես 18 թվին բոլորին խաբեց, ասեց՝ դուք 3 մլն վարչապետ եք, հիմա էլ խաաղաղություն բառն է շահարկում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա խաղաղության նշան չէ։ «Ոչ մի խաղաղության նշան էլ չի էդ։ Թուրքի հետ էթաք ախպերություն անեք, թող իրանց կնանիքին, իրանց մերերի հետ միասին տան թուրքին պրծնեն»,- ասաց նա։

«Ոչ, լուծարեցին, որովհետև «պադերշկա» չարին իրանք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ