Փաշինյանը անհանգստացած է, դատախազը էլի է գալու ԱԺ, Նիկոլը 50+ է ուզում, Սերժի մեղադրանքը․ Մամուլ
copy image url

Փաշինյանը անհանգստացած է, դատախազը էլի է գալու ԱԺ, Նիկոլը 50+ է ուզում, Սերժի մեղադրանքը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում ե՛ւ Հայաստանում ե՛ւ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց:

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետեւից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չեն հրապարակվում:

Օրաթերթը նաև գրում է․ Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը և Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքել 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնել իրենց թեկնածուներին:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ՝ նվազել։

Հրապարակ օրաթերթը գրում է․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է հանդիսանում։

Հրապարակ օրաթերթը նաև գրում է․ Օրեր առաջ Ամերիկյան համալսարանի հետնամասում գտնվող այգու շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառի վրայից հանվել -ջնջվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարբերանշանները։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ