Թել Ավիվում պայթյուն, Դոնալդ Թրամփի առաջարկած պլանը, քննադատություն ուղղված Զելենսկուն, Իսրայելի մեղադրանքը՝ ՀԱՄԱՍ-ին․ Միջազգային մամուլ

Մամուլ Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:45 22-02-2025
CNN-ը գրում է.Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային է ներկայացրել օգտակար հանածոների մասին համաձայնագրի թարմացված նախագիծը։

Նախորդ նախագիծը մերժվել էր նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։

Կողմերը հայտնում են, որ գործարքը գնալով ավելի հավանական է դառնում:

BBC-ն հայտնում է. Թել Ավիվի հարավում գտնվող Բաթ Յամ քաղաքում երեկ երեկոյան պայթել են երեք դատարկ ավտոբուսներ։

Իշխանությունները դեպքը հետաքննում են որպես ահաբեկչական հարձակման փորձ։
Բարեբախտաբար ավտոբուսները դատարկ են եղել, զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել։

Al Jazeera-ն հայտնում է. Երեկ արաբական երկրների առաջնորդները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանը, որն առնչվում է Գազայի հատվածի վերահսկմանը և պաղեստինցիների վերաբնակեցմանը։

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ հանդիպման ժամանակ կներկայացնեն Գազայի վերականգնման իրենց հայեցակարգը։

The Hill-ը գրում է. Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ կասկածի տակ դնելով նրա դերը միջազգային հանդիպումներում և մեղադրելով նրան Ռուսաստանի հետ բանակցություններում սխալ քայլերի մեջ։

Թրամփը նշել է, որ Զելենսկու մասնակցությունը միջազգային հանդիպումներին «շատ կարևոր» չի համարում, քանի որ, ըստ նրա, Ուկրաինայի առաջնորդը «վատ է վարել բանակցությունները»։

Նա նաև պնդել է, որ Ռուսաստանին կարելի էր «հեշտությամբ համոզել պատերազմ չսկսել», սակայն Զելենսկին «սխալ հայտարարություններ է արել», ինչը, ըստ Թրամփի, նպաստել է հակամարտության սրմանը։

The Washington Post-ը գրում է. թեպետ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ԱՄՆ-ի հատուկ գործերով դեսպան Քիթ Քելլոգի հայտարարությունները Կիև այցից հետո ավելի դրական են եղել։

Քելլոգը նշել է, որ իր քննարկումները Զելենսկու հետ եղել են բավականին արդյունավետ և դրական։
Ուկրաինայի նախագահին նա բնութագրել է որպես պայքարող երկրի վճռական և քաջ առաջնորդ։


The Guardian-ը գրում է. Իսրայելի իշխանությունները մեղադրել են ՀԱՄԱՍ-ին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Նրանք հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից խոստացած Շիրի Բիբասի դիակի փոխարեն ստացել են անհայտ կնոջ մնացորդներ։

Ի պատասխան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մնացորդները կարող էին սխալ նույնականացվել, քանի որ Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված ավիահարվածների արդյունքում զոհվել են ինչպես պատանդներ, այնպես էլ պաղեստինցիներ։

Lenta.ru-ն հայտնում է. Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը թարմացրել է «օտարերկրյա գործակալների» ցուցակը։

Ցուցակում ընդգրկվել են՝ լրագրող Իլյա Ազարը, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Ագալակովան, բլոգեր Ռուստեմ Ադագամովը, հրապարակախոս Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինան, ուկրաինացի հումորիստ Անտոն Լիրնիկը։


Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ