copy image url
Տեսանյութ Արտաքին Մամուլ 8 ամիս առաջ - 12:43 07-03-2025

Մասկի մեղադրանքը «նախկիններին», ուկրաինացիները փախստականի կարգավիճակից կզրկվեն․ Միջազգային մամուլ

Թրամփի թիմի չորս ներկայացուցիչներ Կիևում գաղտնի հանդիպել են Զելենսկիի քաղաքական հակառակորդների՝ Յուլյա Տիմոշենկոյի եւ Պյոտր Պորոշենկոյի կուսակցության անդամների հետ։ Այս մասին գրում է Politico-ն։

Սանկտ Պետերբուրգի №20 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տատյանա Սուրովցևան և նրա աշխատակիցները կասկածվում են 13.33 միլիոն դոլար հափշտակության մեջ։ Այս մասին գրում է RBK-ն։

Հարավային Կորեայի երկու KF-16 կործանիչներ Սեուլի մերձակայքում գտնվող Պոչեոն քաղաքի բնակելի թաղամասի վրա սխալմամբ ութ ռումբ են նետել զորավարժանքի ժամանակ։ Այս մասին գրում է CNN-ը։

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայի կինոդպրոցի ուսանողների հետ վիճաբանության մեջ է մտել։ Նա ավելի ուշ մեկնաբանել է իր խոսքերը և չի զղջացել դրանց համար։ Այս մասին գրում է Meduza-ն։

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակիչ Ջեյթան Լոուրենս Գիլդերը գողացել է թանկարժեք զարդեր, ապա կուլ է տվել $769,5 հազար արժողությամբ ականջօղեր, որպեսզի ոստիկանությունը չկարողանա գտնել դրանք։ Այս մասին գրում է The New York Post-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 240,000 ուկրաինացի ներգաղթյալներին զրկել փախստականի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ նրանք այլևս չեն օգտվի ԱՄՆ-ի կողմից տրված ժամանակավոր պաշտպանության ծրագրից։ Այս մասին գրում է Reuters-ը։

Մալթայի ներկայացուցիչ Մարիանա Կոնտեին արգելել են երգել «Kant» երգը ներկայացնել «Եվրատեսիլ 2025»-ում։ Պատճառն այն է, որ երգի վերնագիրը սխալ է հասկացվել։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Իլոն Մասկը մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին 150 միլիոն հավ մորթելու մեջ։ Նրա խոսքով՝ սա պետական որոշում էր, որն էլ հենց ազդել է սննդային շուկայի վրա։ Այս մասին գրում է Forbes-ը։


Լատվիան կոչ է անում ԵՄ-ին ամբողջությամբ դադարեցնել շենգեն վիզաների տրամադրումը ռուսներին։ Ինչպես գրում է Fragomen-ը, այս մասին հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիհարդ Կոզլովսկիսը։

Դաղստանի 39-ամյա բնակչուհին ծննդաբերելուց անմիջապես հետո որոշել է 7100 դոլարի դիմաց վաճառել իր նորածին աղջկան։ Կինը պայմանավորվել էր մանկաբարձի հետ, ով ընդունել էր ծնունդը և համաձայնել գնել երեխային։ Այս մասին գրում է RTVI-ն։

Վերջին տարիներին Չինաստանի մեծ քաղաքներում բնակարանների բարձր գների պատճառով երիտասարդները ավելի շատ սկսել են ապրել մեքենաներում։ Այս մասին գրում է The Straits Times-ը։

Հարվարդի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում ժողովները, հանդիպումները, օնլայն զանգերը մարդկանց վրա ունենում են «օֆիսային հարբածության» նման ազդեցություն` դարձնելով նրանց անաշխատունակ։ Այս մասին գրում է The New York Post-ը։