30-օրյա հրադադար՝ Ուկրաինայում, ՌԴ-ն վերադարձնում է Կուրսկը, Վրաստանը կաջակցի․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:20 12-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 12-ի միջազգային կարևոր լուրերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ հրադադարի 30 օրերը նրա համար են, որ իրենք թղթին հանձնեն համաձայնեցված բոլոր քայլերը, անվտանգության երաշխքիների բոլոր ձևաչափերը, այն երաշխքիների, որ կգործեն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է այսօր՝ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին ի պատասխան։
Զելենսկին ասել է, որ այժմ Ռուսաստանից է կախված՝ ուզում են կրակը դադարեցնել, թե՝ ոչ։
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև բանակցություններում կարմիր գծերի մասին։ Զելենսկին ընդգծել է, որպես նախագահ պարտավոր է չխախտել Սահմանադրությունը, ռուսական օկուպացիայի տակ հայտնված ուկրաինական հողերի մասին մոռանալ չեն կարող։
Հիշեցնենք՝ նախօրեին Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված բանակցությունների վերաբերյալ։


Ռուսական բանակի «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում վերահսկողություն են սահմանել Կուրսկի մարզի 12 բնակավայրերի վրա, որոնք գրավվել էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրում։
Խոսքը Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարեւկա, Դմիտրյուկով, Զազուլեւկա, Իվաշկովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա եւ Յուժնի բնակավայրերի մասին է։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի մարզի ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։
«Հյուսիս» խմբավորումը դեռեւս մարտի 10-ի երեկոյան հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Կոլմակով, Բոնդարեւկա եւ Մարտինովկա բնակավայրերի վրա։
Ռուսական զորքերը մարտի սկզբից Կուրսկի մարզում հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես մարտի 8-9-ին ռուսական բանակը կարողացել էր վերահսկողություն սահմանել յոթ բնակավայրերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին